Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԼՅՈՎԱՆ ԲՀԿ-ՈՒՄ` ՂՌԵՐԻ ԱՎՈՅԻ ՓՈԽԱՐԵ՞Ն

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԼՅՈՎԱՆ ԲՀԿ-ՈՒՄ` ՂՌԵՐԻ ԱՎՈՅԻ ՓՈԽԱՐԵ՞Ն
13.03.2012 | 00:00

ԲՀԿ-ում մեծամասնական թեկնածուներ գտնելու խնդիրն անվերջ պատին է դեմ առնում: Կուսակցությունը դժվարանում է թեկնածուներ գտնել նույնիսկ իրեն «հատկացված» յոթ ընտրատարածքների համար, չնայած մինչ այդ հայտարարում էր, որ 41-ում էլ «դնող» է:
Գոնե երեք ընտրատարածքներում այս պահին երգով նահանջ է. մեկը` Գեղարքունիքի մարզում, որտեղ պետք է առաջադրվեր ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանը` ոչ անհայտ «Եվրոպայի Սերգեյի» փեսայի դեմ. հիշենք` վերջինս արդեն իսկ հրաժարվել է:
Երկուսը` Շենգավիթի` 11, 12 ընտրատարածքներում:
11-ում, հիշենք, Էդուարդ Մադաթյանն է առաջադրվելու (ասում են` նաև հաղթելու. ՕԵԿ-ից), նրա դեմ պայքարելու է Բելաջոյի Գրիշը: ՀՀԿ-ական Գրիշին պետք է պաշտպանի ԲՀԿ-ն: Գրիշին թվում է, թե իրեն համ ՀՀԿ-ն կպաշտպանի, համ ԲՀԿ-ն, սակայն ՀՀԿ-ում բացարձակապես հակված չեն այդ ֆորմատին, և ընդհանրապես` պաշտպանելու նրան:
ՀՀԿ-ական Բելաջոն, ի դեպ, չէր եկել մայր կուսակցության համագումարին:
Իսկ ահա 12-ում ԲՀԿ-ի գործերը պարզապես «լացացնող» են. էստեղ մեծամասնականով պետք է առաջադրվեր Ղռերի Ավոն, սակայն նա օրերս դուրս է եկել ԲՀԿ-ից (ականջը կանչի Պալաչի) ու կարծես ՀՀԿ-ացվում է:
Նրա փոխարեն ԲՀԿ-ն որոնել-գտել է ոչ անհայտ Խաչատրյան Լյովային, որպես մեծամասնական թեկնածու:
Հիշենք, որ սա Վերսանդիկի ընտրատարածքն է, այստեղ իր թեկնածությունն է դնելու նաև Անահիտ Բախշյանը:
Իսկ գուցե ԲՀԿ-ն դուրս գա Անահիտ Բախշյանի վրա՞:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1216

Մեկնաբանություններ